Սերգեյ Օսիպյանը ծնվել է 1966 թվականի սեպտեմբերի 15-ին Մոսկվայում։ 1993 թվականին ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները (Ալեքսանդր Կայդանովսկու արվեստանոց)։ 1994 թվականին Լոնդոնի «New End» թատրոնում բեմադրել է «Սպիտակ գիշերներ» ներկայացումը՝ Ֆ․ Դոստոևսկու համանուն պատմվածքի հիման վրա։ 1996 թվականին որպես ռեժիսոր մասնակցել է Լիոնի «Շրջանում առաջինը» օպերայի կինոտարբերակին՝ նկարահանված Ա․ Սոլժենիցինի վեպի հիման վրա։ 1997 թվականին աշխատել է Ռուսաստանի առաջին հեռուստաալիքի կինոծրագրերի տնօրինությունում։ «Տվինդի» կինոընկերության համար նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Մարսից տղան» է[1]։